描述
Ողջույն։ Մենք ներկայացնում ենք Payment Gateway for AMERIABANK-ը, որը միջազգային Woocomerce հավելվածի հավելումն է։ Վերջինիս օգնությամբ Դուք կարող եք հեշտությամբ կայքին ինտեգրել Ամերիաբանկի վճարային համակարգը։
Նկարագրություն
Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։
Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։
Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:
Հեռախոսահամար` 010 56 11 11 (դիմել քարտային և վճարային ենթակառուցվածքի բաժին)
Էլ-հասցե՝ vpos.support@ameriabank.am
Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։
Նույնականացում
Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել 033 779 -779 հեռախոսահամարով։
Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։
Աշխատանքային նկարագիր
Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է Ամերիաբանկ ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է Ամերիաբանկ ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև Ամերիաբանկ ՓԲԸ-ի վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։
Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝
– Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով
– Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը
– Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին
– Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ
Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2)
1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը
2. Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում
3. Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)
4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ)
5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն
6. Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն*
7. Բազմարժույթ վճարման ընդունման հնարավորության տեխնիկական ապահովում
8. Քարտի կցագրման հնարավորություն
Installation/ Ինտեգրում
Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով
Տարբերակ 1 (FTP)
- Ներբեռնել
Payment-Gateway-for-Ameriabank.zip
-ը/wp-content/plugins/
տարածք - Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins» բաժնում
- Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը
Տարբերակ 2
1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-Ameriabank.zip
ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։
Ուշադրություն
Հարգելի հաճախորդ տեղեկացնում ենք Ձեզ որ հավելման տեղադրման ժամանակ Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ-հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ մեր ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով։
Իրավունքեր
Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։
Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել
ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը:
Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալալ մեր կազմակերպության կայքում (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։
ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում
– այլ հավելվածների,հավելումների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար
– WordPress հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
– oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։
常見問題
-
Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը
-
Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ` 010 56 11 11 հեռախոսահամարով, կամ vpos.support@ameriabank.am էլ․ հասցեի միջոցով։
-
Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է
-
Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ:
-
Ինչպե՞ս կատարեմ նույնականացում
-
Նույնականացումը կատարվելու համար պետք է այցելել մեր կազմակերպության կայք, ձեռք բերել նույնականացման գաղտնաբառը և մուտքագրել այն Ձեր կառավարման վահանակի համապատասխան բաժնում։
-
Կայքը Դոլարով վճար չի ընդունում
-
Հարգելի օգտատեր, բազմարժույթ վճարներ ընդունելու համար պետք է կապ հաստատել Բանկի հետ, ստանալ թույլատվություն, այնուհետև միացնելով “Բազմարժույթ” գործոնը ընդունել վճարումներ այլ տարադրամներով։
評價
There are no reviews for this plugin.
貢獻者及開發者
修改日誌
1.0.0
- Հավելման թողարկում
1.0.1
- Հավելման նկարագրության արդիականցում
1.0.2
- Հավելման համատեղության ստուգում WordPress 5.6 տարբերակի հետ և դիզայներական արդիկանացում
1.0.6
- Հավելման համատեղության ստուգում WordPress 5.7.1 տարբերակի հետ և դիզայներական արդիկանացում
- Քարտի կցագրման հնարավորության ավելացում
- Կառավարման վահանակի հարմարավետության արդիականացում
1.0.7
- Կառավարման վահանակի հարմարավետության արդիականացում
1.0.8
- Քարտի կցագրման հնարավորության տարբերանշանների ավելացում
1.0.9
- Գումարի վերադարձի գործողության ավելացում
1.1.0
- Կառավարման վահանակը հասանելի է նաև ռուսերեն և անգլերեն
- Ավելացվել է Շվեդական կրոն և Բրիտանական ֆունտ տարադրամների վճարման ընդունման հնարավորություն
- Մշակվել է պարբերական ավտոմատ վճարումների համակարգ Woocomerce subscribe հավելման համար
1.1.1
- Թեստային համակարգի արդիականացում
1.1.2
- Թեստային համակարգի արդիականացում
- Վճարման հաստատման գործառույթի ավելացում
1.1.3
- Վճարման հաստատման գործառույթի արդիականացում
1.1.4
- Woocomerce հին տարբերակների համար աշխատունակության արդիականացում
1.1.5
- Woocomerce Subscription ինտեգրման աշխատունակության արդիականացում
1.1.6
- Woocomerce համատեղելիության արդիականացում
1.1.7
- Woocomerce համատեղելիության արդիականացում
1.1.8
- Հավելման արդիականացում
1.1.9
- Կառուցվածքի արդիականացում և թեստավորում
1.2.0
- Կառուցվածքի արդիականացում և թեստավորում, կրկնակի գնման գործառույթի ավելացում
1.2.1
- Կառուցվածքի արդիականացում և թեստավորում
1.2.2
- Կառուցվածքի արդիականացում և թեստավորում
1.2.3
- WordPress հարթակի նոր պահանջներին համապատասխան արդիականացում և թեստավորում