Payment Gateway for Idram

描述

Payment Gateway for Idram – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին Իդրամ վճարային համակարգը։

Նկարագրություն

Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։

Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև Իդրամ ՍՊԸ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կապ հաստատել Իդրամ ՍՊԸ-ի հետ060 700 700 հեռախոսահամարով, կամ info@idram.am էլ․ հասցեով համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Իդրամ վճարային համակարգի միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ միայն ՀՀ դրամով։

Հավելվածի աշխատանքային նկարագիր

Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է Իդրամ վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է Իդրամ վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև Իդրամ վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։

Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝
– Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով
– Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը
– Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին
– Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ

Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․1)
1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը
2. Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորությունօգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում
3. Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն
ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)
4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել Իդրամ ՍՊԸ-ի հետ)
5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն
6. Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն*

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելման ակտիվացման ժամանակ Ձեր կայքի անվանումը(Domain) հասանելի է դառնալու Իդրամ ՍՊԸ-ը։

Ինտեգրում

Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով

Տարբերակ 1 (FTP)

  1. Ներբեռնել Payment-Gateway-for-Idram.zip/wp-content/plugins/ տարածք
  2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins բաժնում
  3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Իդրամ ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը

Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-Idram.zip ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Իդրամ ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։

Իրավունքեր

Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել
ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը:
Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է անվճար օգտագործման իրավունքով։

ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում
– այլ հավելվածների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար,
– WordPress հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
– oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

螢幕截圖

  • Նշված նկարում պատկերված է հավելվածի կարգավորման վահանակը /screenshot/idram.jpg
  • Այս նկարում պատկերված է ավտոմատ կերպով թարմացման ձևը /screenshot/update.jpg

常見問題

Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը

Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Իդրամ ՍՊԸ-ի հետ` 060 700 700 հեռախոսահամարով, կամ info@idram.am էլ․ հասցեի միջոցով։

Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է

Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել Իդրամ ՍՊԸ-ի հետ:

評價

2023年8月18日
Finally, the only payment gateway for idram in Armenia that fully meets the needs of customers. Great maintenance, Thank you very much
閱讀全部2個評價

貢獻者及開發者

“Payment Gateway for Idram” 是一個開源的軟體。以下的人對這個外掛作出了貢獻。

貢獻者

將 Payment Gateway for Idram 外掛本地化為台灣繁體中文版。

對開發相關資訊感興趣?

任何人均可瀏覽程式碼、查看 SVN 存放庫,或透過 RSS 訂閱開發記錄

修改日誌

2.1.5

  • Woocomerce Block հետ համատեղելիության արդիականացում

2.1.4

  • RocketLine թվային ապառիկի գործառույթի արդիականցման աշխատանք

2.1.3

  • RocketLine թվային ապառիկի գործառույթի արդիականցման աշխատանք

2.1.2

  • Արտաքին տեսքի հետ կապված արդիականացման աշխատանքներ

2.1.1

  • Տարբերանշանների արդիականացման աշխատանքներ

2.1.0

  • Տարբերանշանների արդիականացման աշխատանքներ

2.0.9

  • RocketLine թվային ապառիկի գործառույթի ավելացում
  • Կառավարման համակարգի ինտերֆեյսի արդիականացում

2.0.8

  • Վճարման չեղարկման կարգավիճակի թարմացման արդիականացում

2.0.7

  • Կառավարման վահանակի արդիականցում և թեստավորում

2.0.6

  • Կառավարման վահանակի արդիականցում

2.0.5

  • Կառավարման վահանակի արդիականցում

2.0.4

  • Արժույթի հնարավոր սպասարկման վահանակի արդիականացում
  • Կոդավորման արդիականացում

2.0.3

  • Կառավարման վահանակի արդիականացում
  • Կոդավորման արդիականացում
  • WordPress 5.7.1 տարբերակի թեստավորում

2.0.2

  • WordPress 5.6 տարբերակի թեստավորում

2.0.1

  • Կառավարման վահանակի հարմարավետության բարելավում
  • WordPress 5.4.5 տարբերակի թեստավորում

2.0.0

  • Կարգավորման վահանակի հարմարավետության բարելավում

1.0.0

  • Հավելվածի թողարկում